Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հիշատակումներ

ՀՀ ԱՆ. Մահացել է մեծանուն բժիշկ Պավել Անանիկյանը

ՀՀ ԱՆ. Մահացել է մեծանուն բժիշկ Պավել Անանիկյանը

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը ցավակցական ուղերձ է հղել Պավել Պետրոսի Անանիկյանի մահվան կապակցությամբ, որում մասնավորապես նշվում է.
 
«Խորը ցավով տեղեկացա, որ 88 տարեկան հասակում մահացել է բժշկական գիտությունների դոկտոր, Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր, հայկական վիրաբուժության հիմնասյուներից մեկը` Պավել Պետրոսի Անանիկյանը: Մեծանուն բժշկի հարազատներին և մերձավորներին մեր ցավակցությունն եմ հայտնում` իմ և առողջապահության նախարարության ողջ անձնակազմի անունից:
 
Պավել Անանիկյանը ՀԽՍՀ-ում անոթային վիրաբուժության հիմնադիրներից է: 1955 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը: 1963-ին աշխատել է նույն բուհի  ընդհանուր վիրաբուժության ամբիոնում (1976-2000թթ. որպես վարիչ):  Գիտության վաստակավոր գործիչ, Հայաստանի վիրաբուժական գիտությունների ակադեմիայի նախագահ, Ռուսաստանի բժշկատեխնիկական ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանի վիրաբույժների միության նախագահության պատվավոր անդամ, այս և շատ այլ կոչումներ ունեցող բժիշկը տարբեր տարիներ աշխատել, նաև  ղեկավարել է հայաստանյան առաջատար բժշկական հաստատություններ:
 
Նա Հայաստանի նկարիչների և գրողների միության անդամ է, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, բժշկական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, Հայաստանի վիրաբուժական գիտությունների ակադեմիայի նախագահ, պարգևատրվել է նաև ՀՀ Մխիթար Հերացու մեդալով»։

 

 

Սկզբնաղբյուր. Առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ